Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.04.2019 | 00:08

Ով պատիվ է տալիս անզգամին, նման է այն մարդուն, որ թանկարժեք քար է դնում պարսատիկի մեջ։ Հարբեցողի ձեռքերը փշերն են ծակծկում, անմիտ մարդու ձեռքերը ծառայում են անզգամին։ Ինչպես շունը դառնում է ատելի, երբ վերադառնում է իր փսխածին, այնպես էլ անզգամն է իր չարությամբ, երբ վերադառնում է դեպի իր մեղքերը։ Ամոթ կա, որ մեղքերի մեջ է գցում մարդուն, ամոթ էլ կա, որ նրան պարգևում է փառք ու շնորհ։


Առակներ 26. 8-9...11

Դիտվել է՝ 2090

Մեկնաբանություններ